Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը:
Եկեղեցին Աստծո տունն է, հոգևորականը՝ Աստծո և եկեղեցու սպասավորը, քրիստոնյա ժողովուրդը՝ Աստծո և եկեղեցու հավատավոր զավակը:
Պետությունը, ի դեմս աշխարհիկ իշխանության, որևէ իրավական, սահմանադրական գործառույթ չունի ստիպելու Հայ Առաքելական Եկեղեցուն որևէ բան, որն աշխարհիկ իշխանության իրավասություններից դուրս է: Ազդեցության և քաղաքական կամքի թելադրման նույն իրավական և սահմանադրական գործիքները սահմանված են: Այդ գործիքներից դուրս յուրաքանչյուր մարտահրավեր և ներգործություն ՀԱԵ-ի նկատմաբ անընդունելի է և կոչվում է իշխանական վոլյունտարիզմ:
Պարտավորվում եմ ՀԱԵ-ի նկատմամբ օրենքի ու Սահմանադրության տառից և ոգուց դուրս յուրաքանչյուր մարտահրավեր, սպառնալիք և շանտաժ ընդունել որպես անձնական մարտահրավեր և նեցուկ լինել այն չեզոքացնելուն:
Վլադիմիր Մարտիրոսյան